Թուրքիայում բեռնատարը ընկել է գետը. զոհվել է ավելի քան 20 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի Իզմիր նահանգում մարդկանց տեղափոխող բեռնատար մեքենան շրջվել է և ընկել գետը:
Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 22 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 13 հոգի:
Բեռնատարը անօրինական ներգաղթյալներ տեղափոխելիս է եղել: Տեղի ունեցած պատճառները հետաքննվում են: Այս պահին հայտնի է, բեռնատարի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը: Նշվում է նաև, որ վարորդը մեքենա վարելու իրավունք չի ունեցել: