10316 դիտում
13:41 13-10-2018
Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում առգրավված զենքի և Մարտի 1-ի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների միջև համընկում չկա. ՀՔԾ պետ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում հայտնաբերված զենքերի փորձաքննությունն ավարտվել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Մարտի 1-ի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների և գործարանում առգրավված զենքերի հետ համընկում չկա»,-ասաց ՀՔԾ պետը։
Հավելեց, որ Հ. Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու հոդվածով:
Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հենրիկ Աբրահամյանը ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Նմանատիպ նյութեր
16169 դիտում
19:55 24-07-2018
Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաները գրանցված չեն եղել Արցախի ՊԲ հաշվեկշռում. ՀՀ ՀՔԾ
Այս բաժնից
532 դիտում
18:57 17-05-2024
Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
424 դիտում
18:47 17-05-2024
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան