44698 դիտում
20:57 12-10-2018
Գլոբալ տաքացում․ 12 տարի՝ մինչ աղետը, զգուշացնում են գիտնականները
Եթե մարդկությունը միասնական չգործի, 2030թ-ին կյանքը Երկրի վրա իր ներկայիս տեսքով կավարտվի։ Այս մասին ասված է ՄԱԿ հովանու ներքո ստեղծված Կլիմայական փոփոխությունների հարցերով միջկառավարական խմբի զեկույցում, հաղորդում է CNN-ը։
«Մասշտաբային համատեղ քայլեր են անհրաժեշտ», որոնց նպատակը Երկրի վրա նախաինդուստրիալ դարաշրջանի համեմատ միջին ջերմաստիճանի 1.5 տոկոս աճը կանխելն է, ասված է զեկույցում։
Եթե դա չարվի, կրիտիկական շեմին մարդկությունը կհասնի 2030թ-ին։ Որի հետևանքը կլինեն մասշտաբային երաշտներն, ավերիչ փոթորիկներն ու ջրհեղեղները, որոնք կսպառնան տասնյակ միլիոն մարդկանց կյանքին։
Այժմ մեկ աստիճանի մակարդակին ենք հասել։ Գլխավոր պատճառը «ջերմոցային էֆեկտն» է, որն առաջանում է մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի պատճառով։
Որպեսզի գլոբալ տաքացումը չգերազանցի 1.5 աստիճանն, ածխաթթու գազի արտանետումներն անհրաժեշտ է մինչև 2030թ-ը կրճատել 45 տոկոսով, իսկ 2040-ն զրոյի հասցնել։
Այդ խնդրի իրագործումը նշանակում է արմատական փոփոխություններ էներգետիկայում, տրանսպորտում և կենսաձևում։
Ըստ Միջկառավարական խմբի փորձագետների՝ «դա ահռելի ծախսեր և բոլոր երկրների համակարգված աշխատանք կպահանջի», սակայն աղետը դեռ հնարավոր է կանխել, գրում է [url=https://jam-news.net/?p=126083&lang=ru]JamNews[/url]-ը:
Նմանատիպ նյութեր
4575 դիտում
17:04 22-08-2014
Առաջիկա 10 տարում չի լինի գլոբալ տաքացում. գիտնականներ
7149 դիտում
11:54 23-11-2019
Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք. Գագիկ Սուրենյան
3934 դիտում
10:09 05-02-2015
Գիտնականները հայտնաբերել են 2,3 մլրդ տարի առաջ անհետացած բակտերիաներ
Այս բաժնից
1756 դիտում
21:17 26-11-2024
Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Սյունիքի մարզում
919 դիտում
20:47 26-11-2024
Իսրայելական ինքնաթիռները ինտենսիվ ռմբակոծություններ են իրականացնում Բեյրութում
823 դիտում
19:59 26-11-2024
Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի դեմ