211652_close_icon
views-count4575 դիտում article-date 17:04 22-08-2014

Առաջիկա 10 տարում չի լինի գլոբալ տաքացում. գիտնականներ

Ռուսական Rosbalt լրատվական գործակալությունը, վկայակոչելով BBC-ը, հաղորդում է, որ գլոբալ տաքացման դանդաղումը կարող է տևել ևս 10 տարի: Այս մասին նշված է ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունում: Նրանք փորձել են պարզել, թե ինչով է պայմանավորված է 1999 թվականին սկիզբ առած «դադարը»: Ջերմաստիճանի բարձրացումը կանգ է առել՝ չնայած մթնոլորտ ածխաթթու գազի ռեկորդային մակարդակի արտանետումներին: Վերջին տեսության համաձայն, գլոբալ տաքացման դանդաղեցման պատճառն Ատլանտյան օվկիանոսի բնական 30-ամյա ցիկլն է: Հետազոտողները վստահեցնում են, որ դանդաղ հոսանքները դեռևս 10 տարի կարող են տաք հոսանքներն ուղղել դեպի օվկիանոսի խորք: Սակայն գիտնականները մտավախություն ունեն, որ համայն աշխարհում ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա, երբ ցիկլը կթևակոխի ավելի տաք փուլ

Նմանատիպ նյութեր