3928 դիտում
10:09 05-02-2015
Գիտնականները հայտնաբերել են 2,3 մլրդ տարի առաջ անհետացած բակտերիաներ
Չիլիի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի գիտնականների մի խումբ հայտնաբերել է հնագույն բակտերիաներ, որոնք արտաքին աշխարհից տարանջատվել են դեռ 2,3 միլիարդ տարի առաջ:
Գիտնականները դրանք հայտնաբերել են Երկիր մոլորակի տարբեր հատվածներում՝ ծովային խորը նստվածքներում: Բակտերիաների տարիքը հաշվվում է մի քանի հարյուր միլիոն տարի: Վերջիններս ապացուցում են Դարվինի այն տեսությունը, համաձայն որի օրգանիզմում փոփոխություններ չեն կատարվում, երբ չեն փոփոխվում էկոլոգիական և ֆիզիոքիմիական արտաքին պայմանները:
2 բրածոներ հայտնաբերվել են Ավստրալիայի արևմուտքում: Նրանցից մեկի տարիքը հաշվվում է 2,3 մլրդ տարի, երկրորդինը՝ կես մլրդ տարի: Բրածոների 3-րդ խումբը հայտնաբերվել էր դեռևս 2007 թվականին Հարավային Ամերիկայի ափամերձ տարածքներից մեկում: Բոլոր գտածոները նման են ձևով, նյութափոխանակության և այլ ֆունկցիաներով:
Նրանք բնակվում են լրիվ մթության մեջ և առանց թթվածնի: Բազմանում են ոչ սեռական ճանապարհով: Ապրելու համար անհրաժեշտ է ընդամենը նիտրատներ և ծծումբ: Իսկ 2,3 միլիարդ տարիների ընթացքում րանց տեսքը չի փոխվել:
Նմանատիպ նյութեր
5726 դիտում
14:42 17-11-2018
Արգենտինայում հայտնաբերել են 1 տարի առաջ անհետացած սուզանավը
2035 դիտում
14:54 30-03-2017
Բեռլինում գտել են 70 տարի առաջ անհետացած Լիտվայի անկախության մասին հռչակագիրը
Այս բաժնից
3625 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում