1662 դիտում
12:12 11-10-2018
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կամբոջայի փոխվարչապետի հետ
Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Կամբոջայի Թագավորության փոխվարչապետ Հոր Նամհոնգի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը բարձր է գնահատել միջազգային հարթակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ առկա սերտ համագործակցությունը, որը լավ հիմք է երկկողմ օրակարգի առաջմղման համար: Այդ առումով որպես առաջնային քայլ զրուցակիցներն ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին Նյու Յորքում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:
Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների առավել զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է, և այդ առումով լիարժեք կիրառվում են բազմակողմ ձևաչափերի ընձեռած հնարավորությունները:
Երկուստեք կարևորվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կամակերպությունը՝ որպես լավ հարթակ անդամ պետությունների միջև կապերի առավել ամրապնդման համար: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի աշխատանքային ծրագրի, ներկայացվելիք փաստաթղթերի, ինչպես նաև հարակից միջոցառումների վերաբերյալ: Նախարար Մնացականյանը իր զրուցակցին ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:
Նմանատիպ նյութեր
1500 դիտում
14:56 15-05-2021
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետի հետ
2362 դիտում
16:48 14-09-2018
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1989 դիտում
13:13 29-09-2018
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ
Այս բաժնից
532 դիտում
23:20 25-04-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
511 դիտում
23:07 25-04-2024
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր