211652_close_icon
views-count6857 դիտում article-date 11:40 07-10-2018

Երկրաշարժ Հայիթիի Հանրապետությունում. կա առնվազն 11 զոհ

Հայիթիի ափերի մոտ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է TACC-ը: Երկրաշարժը գրանցվել է Հայիթիի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Տի Պոր-դե-Պե բնակելի վայրից 20 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է գետնից 15 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Հայտնի է, որ երկրաշարժի հետևանքով կա առնվազն 11 զոհ: Տուժածների թվի մասին տեղեկություններ չեն փոխանցվում:

Նմանատիպ նյութեր