211652_close_icon
views-count829 դիտում article-date 16:18 10-10-2015

Հայաստանի և Հայիթիի արտգործնախարարների հանդիպումը

Հոկտեմբերի 9-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայիթիի արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Լեներ Ռենոյին: Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար և արձանագրեց Ֆրանկոֆոնիայի միավորող դերը տարբեր երկրների ժողովուրդների և մշակույթների միջև: Նախարարը խորհրդանշական համարեց այս օրերին՝ նախարարական համաժողովի կապակցությամբ Հաիթիի մշակույթը ներկայացնող խմբի հյուրախաղերը Երևանում։ Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ նախարարական համաժողովի բարձր մակարդակով կազմակերպման և ջերմ ընդունելության համար` Լեներ Ռենոն նշեց, որ ուրախ է Հայաստանում գտնվել և քննարկել երկկողմ փոխգործակցության հաստատման ուղիները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հաստատման հնարավորությունները: Հայիթիի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարն իր երախտապարտությունն արտահայտեց Հայաստանին և հայ փրկարարներին, որոնք իրենց պատրաստակամությունն էին հայտնել 2010թ. ձմռանը Հայիթիում տեղի ունեցած ավերիչ և ողբերգական երկրաշարժից տուժած քաղաքացիներին օգնության ձեռք մեկնելու համար:

Նմանատիպ նյութեր