ԱՄՆ-ն և Ճապոնիան քննարկել են Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համաձայնության է եկել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայանացման նպատակով համագործակցության համար:
Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։
Քննարկումն անց է կացվել Պոմպեոյի՝ Ճապոնիա կատարած այցի ժամանակ: Վերջինս նշել է, որ ապամիջուկայնացման համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն:
Ճապոնիայի վարչապետն իր հերթին ողջունել է Պոմպեոյի այցը՝ Հյուսիսային Կորեա այցի նախօրեին: Սպասվում էր, որ Պոմպեոն վարչապետին կպատմի առաջիկա բանակցությունների մանրամասների մասին: