3721 դիտում
16:12 06-10-2018
Հնդկաստանում ավտովթարի հետեւանքով զոհվել է 15 մարդ
Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է PTI հնդկական լրատվական գործակալությունը: Ավտովթարի հետևանքով 15 մարդ զոհվել է, 17-ը վիրավորվել:
«Դեպքի վայրից 15 մարդու դիակ դուրս է բերվել կիրճից: 10 ուղևորների առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որոնց ուղղաթիռներով տեղափոխել են մոտակա հիվանդանոց»,- ասել է գործակալությանը տեղական ոստիկանության Ռաֆիկ ուլ-Հասան:
Ոստիկանության տվյալներով, միկրոավտոբուսը Ռամբանից ուղևորվում էր Բանիհալ քաղաք: Մարուֆ գյուղի մոտակայքում վարորդը կորցրել է ղեկի կառավարումը ,դուրս եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորը:
Նմանատիպ նյութեր
3541 դիտում
17:16 08-02-2015
Հնդկաստանում ավտովթարի հետեւանքով 12 մարդ է զոհվել
2311 դիտում
21:13 04-02-2015
Բելգորոդում ավտովթարի հետեւանքով 10 մարդ է զոհվել
1386 դիտում
16:53 10-08-2015
Սուդանում ավտովթարի հետեւանքով 20 մարդ է զոհվել
Այս բաժնից
811 դիտում
18:46 23-11-2024
Թրամփը կարող է որոշում ընդունել ԱՄՆ-ի զnրքերը Սիրիայից դուրս բերելու մասին․ Հաքան Ֆիդան
925 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
973 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters