Հնդկաստանի Ասսամ նահանգում ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով 12 մարդ է զոհվել: Վթարի ժամանակ ավտոբուսում 15 ուղեւոր է եղել: Դեպքի առթիվ քննություն է կատարվում:
Հնդկաստանի ավտոճանապարհները աշխարհում ամենավտանգավորներից են: Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով երկրում տարեկան 1000-ից ավելի մարդ է մահանում: