Սուդանի մայրաքաղաքից 240 կմ հեռավորության վրա տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել 19 մարդ, եւս 12-ը վիրավորվել է: Դեռեւս անհայտ պատճառներով բախվել են մարդկանց տեղափոխող երկու բեռնատարներ: Մահացածների թվում 2 երեխա եւ 4 կին կա:
Նշենք, որ 2014թ. Սուդանում ավտովթարի զոհ է դարձել 2 հազար մարդ, 5 հազարն էլ վիրավորվել է: