15777 դիտում
09:42 06-10-2018
Հայաստանում կրկին օրակարգային է թիկնազոր ունենալ-չունենալու խնդիրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կրկին օրակարգային է դարձել թիկնազոր ունենալ-չունենալու խնդիրը: Ինչպես հայտնի է, շատ գործարարներ կամ պաշտոնյաներ իրենց հարազատներին գրանցում են իրենց իսկ պատկանող պահնորդական ընկերություններում, այդպես թիկնազորի կարգավիճակ տալիս:
Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե «Հասկանում եք՝ մասնագիտական խնդիր է: Ի՞նչ է թիկնազորը, որոնք այսօր կան, դրանք մասնագետներ չեն, այդ, որ ավտոներով գնում են: Իրենց բարեկամներն են, ախպոր տղեն, քրոջ տղեն հետևից ընկած գնում են, դրանք թիկնազոր չեն:
Թիկնազորը լուրջ պատրաստված մարդ պետք է լինի, որն այսօր, ցավոք սրտի, այդքան էլ շատ չէ: Անունը կա, որ շատ են, բայց դա այդպես չէ, բանդիտը թիկնազոր է դառնում: Իսկապես դրա դեմը պետք է առնվի, ինչի՞ մասին է խոսքը, թիկնազորը պետք է լինի խելքը գլխին մարդ, որը գիտի այն նյուանսը, թե պահպանյալի անվտանգությունը ինչպես ապահովի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
893 դիտում
10:37 30-04-2015
Տարածքային պահանջներ ունենալ-չունենալու մասին նախագահի հարցազրույցում որևէ խոսք չի եղել. ՀԱ
3224 դիտում
22:46 01-07-2016
Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է խոսի Գագիկ Խաչատրյանի որդիների բիզնես ունենալ- չունենալու վերաբերյալ. ՀՀԿ խոսնակ
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»