7713 դիտում
14:41 25-10-2018
Կառավարությունը մերժեց Գարեգին Բ-ին թիկնազոր տրամադրելու նախագիծը. armtimes.com
ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին որոշման նախագիծը եւ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց նախագծին, հայտնում է [url=http://armtimes.com/hy/article/147025?fbclid=IwAR0FB1X0y5u7oxaVnBngO5e52iBMIwPlBAAM014qNM1_M68ywBepP6z7d_I]armtimes.com[/url]-ը։
Նախագծի հեղինակը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն է. նա առաջարկում է օրենքով երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ինչպես երաշխավորված է ԱԺ, վարչապետի, ՀՀ նախագահ անվտանգությունը:
«Օրենքի նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, ոչ թե վարչապետի հայեցողությամբ»,- ասաց նա եւ նշեց, որ կառավարությունն առաջարկում է օրենքի հոդվածները թողնել ամփոփոխ:
Հարցին արձագանքեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ նշեց, որ կարծում է, թե ընդհանուր առմամբ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետեւ կառավարությունը ի վիճակի է Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունը ապահովել:
«Պետք չէ, այսպես ասած, տպավորություն թողնել, որ Հայաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությանը ինչ-որ բան սպառնում է եւ եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ ընկալում է»,- ասաց նա եւ նշեց, որ իրավիճակները պետք չէ մեկնաբանել այլ կերպ, քան կան:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://armtimes.com/hy/article/147025?fbclid=IwAR0FB1X0y5u7oxaVnBngO5e52iBMIwPlBAAM014qNM1_M68ywBepP6z7d_I]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
14461 դիտում
16:52 30-11-2021
Հանձնաժողովը մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծը
15774 դիտում
09:42 06-10-2018
Հայաստանում կրկին օրակարգային է թիկնազոր ունենալ-չունենալու խնդիրը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
856 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
964 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
691 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին