12023 դիտում
09:10 14-09-2018
«Սիգարոն»-ը ունի մեկ սեփականատեր, դա ընկերության հիմնադիր Ս. Պողոսյանն է, և նրան երբևէ թիկնազոր չի ուղեկցում. պարզաբանում
Երեկ ուշ երեկոյան բազմաթիվ ԶԼՄ-ներով տեղեկություն է տարածվել, ըստ որի «ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին»: Լուրը կարիք ունի որոշ ճշգրտում-պարզաբանումների. նախ՝ «Սիգարոն»-ը ունի մեկ սեփականատեր, դա ընկերության հիմնադիր Ս. Պողոսյանն է, երկրորդ՝ նրան երբևէ թիկնազոր չի ուղեկցում, քանի որ «Սիգարոն»-ի սեփականատիրոջը ուղեկցող «թիկնազոր» պարզապես գոյություն չունի, և երրորդ՝ իրավապահ մարմինները իրենց «ռեյդ-զինաթափում» օպերացիան իրականացրել են Ս. Պողոսյանի՝ Բագրեւանդ փողոցում գտնվող առանձնատան բակում, ընտանիքի անդամների, այդ թվում՝ մանկահասակ երեխայի ներկայությամբ, ինչը մեղմ ասած ամենահարմար վայրը չէ նման գործողությունների hամար: Բերման ենթարկված անձինք շատ կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, որը նրանց օրենքի և օրինականության հետ որևէ խնդիր չունենալու ցայտուն վկայությունն է:
Ըմբռնումով մոտենալով երկրի բարձրագույն քաղաքական իշխանության կողմից օրինականության ամրապնդմանն ուղված քայլերին, այդուհանդերձ հորդորում ենք հայրենի իրավապահ մարմիններին նմանօրինակ գործողություններ իրականացնելիս տեղի և ժամի ընտրության հարցում լինել առավել ճկուն և քաղաքակիրթ՝ չվնասելու երկրի արտադրող-արտահանող խոշորագույն ընկերություններից մեկի սեփականատիրոջ և ինչու ոչ նաև Հայաստան պետության գործարար համբավը:
[b]«ՍՊՍ Սիգարոն» ընկերության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
15777 դիտում
09:42 06-10-2018
Հայաստանում կրկին օրակարգային է թիկնազոր ունենալ-չունենալու խնդիրը. «Ժողովուրդ»
7713 դիտում
14:41 25-10-2018
Կառավարությունը մերժեց Գարեգին Բ-ին թիկնազոր տրամադրելու նախագիծը. armtimes.com
Այս բաժնից
5263 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
916 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1351 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»