211652_close_icon
views-count838 դիտում article-date 23:55 11-09-2024

Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակով մեկնարկեցին Շախմատի համաշխարհային օլիմպիադան

Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակով մեկնարկեցին 2024 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան:

Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Մալթայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը:

Կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: 

Նմանատիպ նյութեր