211652_close_icon

Բոլորին նույն մսաղացի մեջ գցել, աղում եք. Թաթուլ Կրպեյանի այրի

views-count36929 դիտում article-date 21:06 03-10-2018
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի այրին` Իրինա Բարսեղյան-Կրպեյանը գրում է. «Մի՞թե այնքան են հեռացել, օտարացել ազգայինից, մարդկայինից, որ իրենց հեղափոխական հորջողջող ոմանք ամեն քայլափոխի կրկնում են «շուն դաշնակները», «դավաճանները»: Ամոթ է ուղղակի: Գյուղ չկա, որ շուն չունենա, մի՞թե կարելի է նման որակումներ տալ սփյուռքում մեծամասնություն կազմող հայության ստվար հատվածին, որը տարիներ շարունակ Հայաստանի կողքին է եղել, մի՞թե կարելի է այդպես անվանարկել հողի ու հայրենիքի համար կյանք տված քաջորդիներին, որոնց արյունը դեռ չի չորացել հայրենիքի սահմաններին: Բաժանե՛ք, տիրե՛ք, կերե՛ք, հարստացե՛ք, իշխանությունը մեջ-մեջ արե՛ք, բայց չափավոր եղեք ձեր արտահայտություններում: Ամենը թող ձեզ լինի: Ազնիվ դաշնակցականների մեծ մասը զոհվել է, վիրավորվել նաև հանուն ձեզ, որ այսօր նրանց շու՞ն ու դավաճա՞ն անվանարկեք: Բոլորին նույն մսաղացի մեջ գցել, աղում եք»:

Նմանատիպ նյութեր