211652_close_icon

Բակո Սահակյանը «Հայաստան» հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է տարբեր ծրագրեր

views-count3448 դիտում article-date 18:45 03-10-2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ: Հանդիպման սկզբում երկրի ղեկավարը շնորհավորել է Հայկակ Արշամյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել արդյունավետ աշխատանք: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր