211652_close_icon
views-count1781 դիտում article-date 13:34 03-10-2018

Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության աշխատակիցների հետ

Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների հետ։ Նշելով քաղաքական իրողություններով պայմանավորված իր հրաժարականի մասին՝ նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, ավելացրել, որ հիմա շատ կարևոր է յուրաքանչյուրի արդյունավետ աշխատանքը և հույս հայտնել, որ բազմաթիվ ծրագրերը կիրականացվեն ինչպես որ նախանշվել էին։ Ա․Մինասյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել փոխնախարարներին, որոնց հետ թեև կարճ, բայց բովանդակալից աշխատանք են իրականացրել, հորդորել է ուժերի համատեղ կենտրոնացմամբ շարունակել նախարարության աշխատանքը, մասնավորապես, առաջիկայում սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկայանալ լավագույնս և պատվով ներկայացնել մեր երկիրը։ «Ձեզ արդյունավետ աշխատանք, եղեք երջանիկ ձեր ընտանիքում։ Սիրում և հարգում եմ բոլորիդ»,-իր խոսքն ավարտել է Արծվիկ Մինասյանը։

Նմանատիպ նյութեր