Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԲՀԿ և ՀՅԴ 6 նախարարների աշխատանքից ազատելու մասին հրամանագրեր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական 6 նախարարները:
Մասնավորապես, աշխատանքից ազատվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը (ԲՀԿ), արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ) և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ):
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
[b]Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ[/b] ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնից»,
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
[b]Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ[/b] ազատել գյուղատնտեսության նախարարի պաշտոնից»,
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
[b]Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ[/b] ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
[b]Լևոն ՎԱՀՐԱԴՅԱՆԻՆ[/b] ազատել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից»,
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
[b]Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ[/b] ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից»,
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
[b]Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ[/b] ազատել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրերում։
ԲՀԿ-ի կողմից առաջադրված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ ցանկանում է մնալ եւ աշխատել կառավարությունում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, 67 կողմ ձայներով ԱԺ-ն ընդունել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելք»-ի պատգամավորների, թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո: Օրինագծին կողմ են քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։