211652_close_icon
views-count6227 դիտում article-date 21:17 02-10-2018

Բոլոր տեղերը ոստիկանական վերակարգեր կան, իրավիճակը նորմալ է. Վալերիյ Օսիպյանը Բաղրամյան պողոտայում է

Ազգային ժողովի մոտակայքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում բողոքի ակցիան շարունակվում է, բողոքի ակցիայի կոչով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել է, որ այսօր հետաձգված նախագծի քվեարկության համար ՀՀԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել: Նշենք, որ Փաշինյանը հայտնել էր, որ զրուցել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, որպեսզի ցերեկը նախատեսված քվեարկությունը հետաձգվի, սակայն 19:30-ին գումարվեց ԱԺ արտահերթ նիստ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց 67 կողմ ձայնով:

Նմանատիպ նյութեր