Վալերի Օսիպյանը ոստիկանների հետ Բաղրամյան պողոտայում աղբարկղերն է ստուգում
Բաղրամյան պողոտայում աղբարկղերն են ստուգվում:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ստուգումները իրականացնում է Երեւանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանը` մյուս ոստիկանների հետ: Նրանք տեսանյութ ունեն, որտեղ երեք երիտասարդների ձեռքին փայտեր կան: Նա տարածքով շրջայց կատարեց, բայց չգտան այդ մահականման փայտերը:
Փոխոստիկանպետ Վ.Օսիպյանը կոչ արեց պահպանել հիգիենայի կանոնները եւ փնթիությունից զերծ մնալ:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւս Բաղրամյան պողոտայում է եւ այս պահին Վալերի Օսիպյանը զեկուցում է նրան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր` հունիսի 28-ին, 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ-մնալու հարցը:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։