211652_close_icon
views-count1893 դիտում article-date 21:04 02-10-2018

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղղակի միջամտություն է Ազգային ժողովի աշխատանքներին՝ Կառավարության ղեկավարի կողմից. Է. Շարմազանով

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղղակի միջամտություն է Ազգային ժողովի աշխատանքներին՝ Կառավարության ղեկավարի կողմից: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նաև հայտարարեց, որ իրենց խմբակցությունից որևէ մեկը չի հայտարարել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու։ «Որևէ մեկը չի ասել՝ արտահերթ չի լինելու, և մենք բանակցել ենք արտահերթի հետ կապված։ Երեկ մեր խմբակցության ղեկավարը վարչապետի հետ բանակցեց, և վարչապետը հայտարարեց նաև, որ երկրորդ ռաունդ է սպասվում բանակցությունների, բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղղակի միջամտություն է Ազգային ժողովի աշխատանքներին՝ Կառավարության ղեկավարի կողմից», - շարունակեց Շարմազանովը։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/02/Sharmazanov/2808429]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր