211652_close_icon
views-count8855 դիտում article-date 19:40 02-10-2018

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ԱԺ-ում նիստ են անցկացնում

ԱԺ «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» խմբակցության ներկայացուցիչներն այս պահին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մոտ են՝ նիստ են անում, սակայն մանրամասներ նիստի օրակարգից չեն տեղեկացնում։ Նույն պատկերն է նաև «Ծառուկյան» դաշինքի մոտ։ Խմբակցության պատգամավորները նիստ են անում։ Նշենք, որ այս նիստերի մասին նախապես լուրեր չեն եղել։ Խմբակցությունները նիստերը հրավիրեցին այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդիպեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ Հանդիպման թեման, ըստ Փաշինյանի, ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելն էր։ Նշենք, որ այսօր ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրված: Աղբյուրը՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/02/HHK-BHK/2808369]Ter.am[/url]

Նմանատիպ նյութեր