Քո հիասքանչ արտիստիզմը երբեք չի կորչի և չի մոռացվի. Պլասիդո Դոմինգոյի ցավակցական գրառումը Ազնավուրի մահվան կապակցությամբ
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Oպերային երգիչը «Ֆեյսբուք»-ի իր [url=https://web.facebook.com/PlacidoDomingo/posts/1975783309156926]էջում [/url]մասնավորապես գրել է.
«Լեգե′նդ: Հանգչիր խաղաղությամբ իմ թանկագին Շառլ: Քո գոյությունը մեզ շատ ուրախություն է տվել, և քո հիասքանչ արտիստիզմը երբեք չի կորչի և չի մոռացվի: Թող Աստված օրհնի քո հոգին և պահի: Ցտեսություն, Շառլ»: