Լավագույն տղերքը երբեք չեն մոռացվի. Շիրակի մարզում բացվեց Խաչայգի՝ նվիրված լուսաղբյուրցի հերոս զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր ՝ մայիսի 17-ին, Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքում կառուցված պուրակում տեղադրվեցին խաչքարեր: Այն տեղաբնակները արդեն կոչում են Խաչայգի և նվիրված է հերոս Խաչատուր Հարությունյանին ու հայրենիքի պաշտպանության համար զոհված մյուս հերոս տղաներին:
Լուսաղբյուրցի հերոս Խաչատուրին ծառայակիցները «Կասկա» էին անվանում, նա ծառայում էր Մեխակավանում (Ջաբրայիլում):
Ուղիղ մեկ տարի առաջ` մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը, նա ընկավ թշնամու դիպուկահարի գնդակից:
Այսօր համագյուղացիները, ծառայակիցներն ու հարազատները խնկարկել են ու աղոթել հայրենիքի պաշտպանի հոգու համար:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի