Պեպ Գվարդիոլա. Մբապեն «Մանչեսթեր Սիթիում» չի լինելու
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե պատրաստվում է արդյոք նա ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:
«Մբապեն «Մանչեսթեր Սիթիում» չի լինելու: Մենք չենք պատրաստվում ծախսել այնպիսի փողեր, որոնց արժանի են Մբապեն և ՊՍԺ-ն:
Կարծում եմ, փարիզցիները մտադիր չեն նման խաղացողին մոտակա տարիներին վաճառել: Այդ իսկ պատճառով Կիլիանը մեր մոտ չի լինի: Չենք պատրաստվում նրան գնել, փոխանակել Սթերլինգին և ընդհանրապես մեր թոփ-խաղացողներից որևէ մեկին:
Մարդիկ պետք է ավելի հարգալից վերաբերվեն ՊՍԺ-ին, «Սիթիին», խաղացողներին», ասել է Գվարդիոլան:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Մբապեին ձեռք բերել 200 մլն ֆունտով: