Վեգասի ոստիկանությունը վերսկսել է Ռոնալդուի գործով քննությունը. նրան մեղադրում են բռնաբարության մեջ
Լաս-Վեգասի ոստիկանությունը վերսկսել է հետաքննությունը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործով:
Ամերիկուհի Քեթրին Մայորգան մեղադրանքներ էր նախկինում ներկայացրել ֆուտբոլիստի դեմ: Կնոջ խոսքերով, Ռոնալդուն բռնաբարել է իրեն, ընդ որում, նաև անալ սեքսի է դիմել:
«Լաս-Վեգասի ոստիկանությունը հաղորդումը ստացել է 2009թ. հունիսի 13-ին: Այն ժամանակ, երբ զեկույց է պատրաստվել, տուժածը քննիչներին չի հայտնել դեպքի վայրի մասին և չի հայտնել կասկածյալի ինքնության մասին: Կատարվել է բուժհետազոտությու:
2018թ. սեպտեմբերի դրությամբ գործը վերսկսվել է և մեր քննիչները ուսումնասիրում են տուժածի ներկայացրած տեղեկությունը: Սա ընթացիկ հետաքննություն է և այժմ որևէ մանրամասներ չեն հրապարակվելու», հայտնել է Լաս-Վեգասի ոստիկանությունը:


