Էդմոն Մարուքյանն ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ անելու նախագիծը համարում է խորհրդարանը ցրելը կանխելու փորձ
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է համարում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը: «[url=https://armenpress.am/arm/news/949345.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հերթական նիստում:
«Վարչապետի հրաժարականի պարագայում, եթե 2 անգամ չընտրվի վարչապետ, ապա խորհրդարանը պետք է իրավունքի ուժով արձակվի: Այս նախագծի բնույթը բացահայտված է, ուզում են փոփոխություն անել, որ եթե պատգամավորները չեն կարողացել գալ, ապա նախագահողը նիստը համարելու է ընդհատված: Սրանով փորձ է արվում կասեցնել վարչապետի չընտրվելու գործընթացը, որի արդյունքում խորհրդարանը պետք է իրավունքի ուժով արձակվեր»,-ասաց Մարուքյանը:
Նա նկատեց՝ նախագիծը նրանց առջև դրած խնդիրը չի լուծում, քանի որ, ըստ Սահմանադրության, եթե 14 -օրյա ժամկետում վարչապետը չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/949345.html]կայքում[/url]։