Մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս սովորեցրել է բոլորիս, թե ինչ է մարդասիրությունը, հայրենասիրությունը և արդարությունը. Հայկ Մարությանը՝ Ազնավուրի մասին
Հայ ազգի մեծագույն գործիչը հեռացավ մեզանից: Սա, իհարկե, մեծ կորուստ է Շառլ Ազնավուրի արվեստի երկրպագուների համար ամբողջ աշխարհում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Ամենից առաջ սա մեծ կորուստ է համայն հայության համար, քանի որ մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս սովորեցրել է բոլորիս, թե ինչ է մարդասիրությունը, հայրենասիրությունը և արդարությունը:
Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին»,– գրել է Հայկ Մարությանը։