211652_close_icon
views-count4091 դիտում article-date 23:33 30-09-2018

ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարը հայտարարել է Ռուսաստանին ծովային բլոկադայի ենթարկելու մտադրության մասին

ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Ռայան Զինկեն հայտարարել է, որ ամերիկյան ռազմածովային ուժերը կարող են Ռուսաստանին ծովային բլոկադայի ենթարկել, որպեսզի թույլ չտան ռուսական վերահսկողությունը Մերձավոր Արևելքին էներգակիրների մատակարարման հանդեպ, ինչպես դա Ռուսաստանն արել է արդեն Եվրոպայում: Consumer Energy Alliance կազմակերպության միջոցառման ժամանակ իր ելույթում Զինկեն ասել է. «ԱՄՆ-ը իր ՌԾՈւ-ի շնորհիվ կարող է երաշխավորել, որ ծովային ուղիները ազատ կլինեն, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է դրանք արգելափակել, որպեսզի ռուսական էներգակիրները շուկա չհասնեն»: Նախարարի կարծիքով, Ռուսաստանը Մերձավոր Արևելք է եկել և դրա պատճառը էներգակիրների առևտուրն է: «Իրանի և Ռուսաստանի հանդեպ տնտեսական բլոկադայի տարբերակը այն է, որպեսզի նրանց ճնշենք և դուրս մղենք նրանց էներգակիրները: Կա նաև ռազմական տարբերակը, որը ես կգերադասեի չօգտագործել: Եվ կա տնտեսական տարբերակը, որի մասին նշեցի: Մենք ի վիճակի ենք դա անել, քանի որ ԱՄՆ-ը նավթի և գազի խոշորագույն արտադրողն է», ասել է ամերիկյան նախարարը:

Նմանատիպ նյութեր