44823 դիտում
15:24 30-09-2018
Կոտայքի մարզում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիորսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչներ, 31-ամյա Արթուր Խաչատրյանն է, ով ստացել է «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» վնասվածք, 23-ամյա Ներսես Սարգսյանն է, ով ստացել է «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» վնասվածք և 23-ամյա Պավլիկ Խաչատրյանը, ով ստացել է «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» վնասվածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված անձինք մարմնական վնասվածքները ստացել են Ողջաբերդ-Հացավան ճանապարհահատվածում և ունեն արդեն կասկածյալների տվյալները և նրանց կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: