211652_close_icon
views-count8124 դիտում article-date 21:18 28-09-2018

Ուրցաձորցիները համաձայնեցին 1 ժամով բացել իրենց կողմից փակված Հայաստան-Իրան միջպետական մայրուղին. սպասում են բանակցությունների. Tert.am

Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի բնակիչները պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը: Այդ պահանջով նրանք այս պահին փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին: Նրանց մոտեցավ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հորդորեց գոնե մեկ ժամով ճանապարհը բացել, որպեսզի կուտակումը բեռնաթափվի, այդ ընթացքում կբանակցեն գյուղապետի հետ՝ հասկանալու նրա մոտեցումները: Նշենք, որ նրանք առանձին գյուղապետ են պահանջում՝ «Քայլ արա, փրկիր Ուրցաձորը», «Ձեռքերդ հեռու Շաղափից, Ռաֆիկ Անդրեասյան», «Վերջ թալանին» պաստառներով։ Բնակիչները հայտարարում են, որ իրենք չեն ուզում, որ իրեն երեխաները գան Ուրցաձոր, ուզում են, որ իրենց գյուղի համար գյուղապետն ապահովի թե՛ մանկապարտեզ, թե ՛ դպրոց։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/09/28/meeting/2805104]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր