Բեռլինի նորարարական կենտրոնում կայացել է 1st Visa Push PaymentsWorkshop-ի առաջին համաժողովը. մասնակիցների մեջ էր նաև Հայաստանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 18-19-ը Visa int.-ի Բեռլինի նորարարական կենտրոնում՝Visa Co-Creation Center, Spielfeld Digital Hub կայացավ1st Visa Push PaymentsWorkshop-ի առաջին համաժողովը, որին, որպեսVisa-ի ռազմավարական գործընկերներ, մասնակցեցին հայաստանյան PayX -ը և ԱՊՀ երկների վճարային ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունները։
Համաժողովը նվիրված էր մոբայլ և առցանց վճարումների արդիական տեխնոլոգիաներին, դրանց կիրառման լավագույն փորձին։
Մասնակիցներին ներկայացվեցին մոբայլ և առցանց վճարումների հետ կապված միջազգային զարգացումները և Visa-ի նորարարական տեխնոլոգիաները, ինչպես նաև հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ իննովացիոն կենտրոնի աշխատանքին և “Garage”-ում ներկայացված փորձարարական լուծումներին։
Համաժողովը հնարավորություն տվեց անմիջական միջավայրում ծանոթանալու ու շփվելու այլ երկներից ժամանածմասնակիցների և Visa-ի գործընկերների հետ, ներկայացնելու PayX լուծումները և մոբայլ վճարումների PayX միասնական ենթակառուցվածքի ստեղծման նախագծի ընթացքը։
Նման միջոցառումների մասնակցությունը զինում է նոր գիտելիքներով և եռանդով՝ լավագույն լուծումները Հայաստանյան շուկայում կիրառելու համար։
[b]
[email protected]
https://www.facebook.com/payx.am/[/b]