ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa Platinum և Visa Infinite քարտապանների համար այսուհետ կգործի անվճար այցելություններ LoungeKey սպասասրահներ
Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր Պրեմիում դասի քարտապաններին հնարավորություն է ընձեռում անվճար օգտվել միջազգային օդանավակայանների ավելի քան 1000 LoungeKey սպասասրահներից ամբողջ աշխարհում:
Առաջարկը հասանելի է Visa Platinum և Visa Infinite քարտապաններին՝
Visa Platinum - 2 անվճար այցելություն օրացույցային տարում
Visa Infinite - 6 անվճար այցելություն օրացույցային տարում
Բացահայտեք LoungeKey սպասասրահների առավելությունները`
մշտական ջերմ ընդունելիություն՝ անկախ թռիչքի տոմսի դասից և ավիաընկերությունից
հարմարավետ կահավորված սպասասրահներ
անվճար հյուրասիրություն
ինտերնետ հասանելիություն
բանակցությունների սենյակ
LoungeKey բիզնես սրահները հասանելի են աշխարհի գրեթե բոլոր օդանավակայաններում
Անվճար այցելություններից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը LoungeKey սպասասրահներներում համապատասխան աշխատակցին ներկայացնել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ գործող Visa Platinum կամ Visa Infinite քարտերից որևիցէ մեկը, նստեցման կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթ (ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն նույն անձի փաստաթղթերը):
Ծառայություններից առավել հարմարավետ օգտվելու համար՝ ստեղծվել է LoungeKey հավելված, որը կարելի է ներբեռնել Apple App Store և Google Play հարթակներում:
Ներբեռնելով բջջային հավելվածը՝ քարտապանը ստանում է ամբողջական տեղեկատվություն օդանավակայաններում LoungeKey սպասասրահների գտնվելու վայրերի մասին և կարող է ստուգել հասանելի անվճար այցելությունների քանակը:
Մանրամասների համար կարող եք այցելել [url=https://cis.visa.com/ru_TJ]cis.visa.com[/url] :