211652_close_icon
views-count43115 դիտում article-date 16:11 26-09-2018

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes-ն ու Оpel-ը. կան վիրավորներ, ովքեր Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Խնկոյան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Սերգեյ Կիրակոսյանի վարած Opel մակնիշի 34 AԼ 984 համարանիշի և Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Գրիգոր Ամիրշատյանի վարած Mercedes մակնիշի 87 GM 778 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 68-ամյա Քերոլայն Ֆրեմսին և 69-ամյա Մայքլ Վիլլեամսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Կիրակոսյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված ուղևորները Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր