211652_close_icon
views-count4607 դիտում article-date 14:36 26-09-2018

Ռուսաստանի նախագահն առաջիկայում պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ռուսաստանի նախագահի այցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, ժամկետներ հստակեցված չեն: Միայն կարող եմ ասել, որ և՛ ռուսական կողմը, և՛ մենք հաստատել ենք, որ առաջիկայում նման այցելություն ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական այցելության բնույթ»,- նշեց Տ. Բալայանը:

Նմանատիպ նյութեր