211652_close_icon
views-count5857 դիտում article-date 22:04 24-05-2016

Ցեխ և զրպարտություն մարտական դժվարին և պատվավոր ուղի անցած «ОМОН»-ի վետերանների հասցեին

Ես ցավում եմ, որ «ճշմարտախոսության ջատագով» «Ժողովուրդ» օրաթերթը հեռանալով իր դավանած սկզբունքներից և իրականությունից՝ անցել է անամոթ ստերի և կեղծ տեղեկատվության դաշտ: Մասնավորապես, իմ վերաբերյալ մայիսի 24-ի հրապարակումը ցեխ և զրպարտություն է ոչ միայն իմ, այլև մարտական դժվարին և պատվավոր ուղի անցած «ОМОН»-ի վետերանների հասցեին: Վերոնշյալ լրատվամիջոցը առանց խորամուխ լինելու իրական փաստերի մեջ տարածել է կեղծ, ստահոդ և անբարո տեղեկատվություն՝ իմ և իմ մարտական ընկերների մատուցած ծառայությունը ներկայացնելով որպես այսպես կոչված «սելֆիդայություն», որ իբր մենք հրաժարվել ենք որևէ աշխատանք կատարել: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «ОМОН»-ի վետերանների միությունը, ի նզովանք զազրախոսների, հայրենասիրության վեհ զգացումներով տոգորված, բարձր մակարդակով և խղճի մտոք կատարել, կատարում և մշտապես կատարելու է իր վրա դրված առաջադրանքներն առաջնագծում: Եվ եթե ժողովրդին ճշմարիտ և իրական խոսքը ներկայացնելուն կոչված «Ժողովուրդ»-ը չհերքի իր տարածած կեղծ տեղեկատվությունը, ապա մենք հետամուտ ենք լինելու պատիվ պահանջելու այդ լրատվամիջոցից իրավական դաշտում: [b]Գրիշա Սարգսյան «ОМОН»-ի վետերանների միության նախագահ, գնդապետ[/b]

Նմանատիպ նյութեր