8032 դիտում
18:12 25-09-2018
ՊԵԿ-ը թմրանյութի արտահանման խոշոր դեպք է բացահայտել. Իրանի քաղաքացին փորձել է թմրամիջոցից պատրաստված քանդակներ առաքել Ավստրալիա
Օրերս «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում խոշոր խմբաքանակով թմրամիջոցի ապօրինի արտահանման դեպք է բացահայտվել: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է նախնական 13,7 կգ ընդհանուր քաշով, կնոջ դիմապատկերով 4 քանդակ՝ պատրաստված մետամֆետամին տեսակի թմրանյութից։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Իրանի քաղաքացի Ա.Ս.-ն փոստային ծառայության միջոցով թմրանյութից պատրաստված քանդակները Հայաստանից մաքսանենգ ճանապարհով փորձել է առաքել Ավստրալիա։ Պարզվել է նաև, որ վերջինիս աջակցել է ՀՀ քաղաքացի Ն.Ս.-ն։
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
[b]ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2834 դիտում
10:52 27-06-2022
Իրանի քաղաքացին «ՀայՓոստի» միջոցով փորձել է թմրամիջոց ուղարկել Ավստրալիա․ ԱԱԾ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4103 դիտում
12:31 31-01-2020
ՊԵԿ-ը կանխել է Հայաստանի տարածքով թմրանյութի տարանցիկ փոխադրման փորձ Իրանի քաղաքացին ձերբակալվել է
Այս բաժնից
544 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
778 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
712 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը