211652_close_icon
views-count4266 դիտում article-date 09:41 25-09-2018

Ինչ ունեցվածք ունի ՀՀ նորանշանակ դեսպանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ Արմեն Ղևոնդյանը դեսպանի, ինչպես նաև ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է օգոստոսի 15-ին: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նորանշանակ դեսպանը առանձնատուն է հայտարարագրել: Նա հայտարարագրել է նաև «TOYOTA AVENSIS 1.8» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Ղևոնդյանի դրամական միջոցները կազմել են 9 500 000 ՀՀ դրամ և 10 000 ԱՄՆ դոլար: Այս տարվա հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 3 117 976 ՀՀ դրամ»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր