Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Սեպտեմբերի 24-25-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի մոտ այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Արագյուղ գյուղի սկզբնամասի ձախակողմյան հատվածում՝ մոտ 10 հա, Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ մոտ 1500 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Կրիվոյ կոչվող հանդամասում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Մուղնու գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում՝ 3000 քմ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող «Եռանկյունի» ռեստորանի մոտակայքում՝ 1 հա խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Ուրցաձոր համայնքի «Կարաթորթաղ» կոչվող սարում՝ մոտ 60 հա, Վայք քաղաքի «Կայալու» կոչվող տարածքում՝ մոտ 3 հա խոտածածկույթ և մոտ 20 դեկորատիվ ծառ, Մարտիրոս–Սերս ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ մոտ 2 հա:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: