211652_close_icon
views-count2506 դիտում article-date 17:06 24-09-2018

Հետախուզվում էր հափշտակության համար

«Նելեգալ-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 23-ին, ժամը 08.00-ին, Երեւան քաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի 3-րդ շենքում հայտնաբերվել եւ ոստիկանության Գավառի բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Մարիամ Ա.-ն, որը սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածի 1-ին մասի (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր