211652_close_icon
views-count11134 դիտում article-date 11:21 24-09-2018

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հրավերով սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Մինսկ: Հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը։ Պատվիրակությունը կմասնակցի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին: Նախատեսվում են հանդիպումներ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ: Պատվիրակությունը կայցելի նաև «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիր, կհանդիպի Բրեստի նահանգապետի հետ:

Նմանատիպ նյութեր