211652_close_icon
views-count5579 դիտում article-date 11:08 24-09-2018

Հակառակորդի կողմից զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով աջ այտի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արցախ Մհերի Հովսեփյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Հովսեփյանը մահացել է: Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր