Թրամփը պատրաստ է ուժեղացնել ճնշումը Չինաստանի վրա, քանի դեռ չի հասել ցանկալի արդյունքին
Միացյալ Նահանգները լի է Չինաստանի դեմ առևտրային պատերազմում հաղթելու վճռականությամբ և մտադիր չէ զիջել մաքսատուրքերի սահմանման իր քաղաքականության հարցում։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցին ասել է պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։
«Չինաստանի դեմ առևտրային պատերազմը շարունակվում է արդեն երկար տարիներ։ Հաշվի առնելով, որ սա ցանկանում են կոչել առևտրային պատերազմ, մենք լի ենք այն հաղթելու վճռականությամբ»,- նշել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է շարունակաբար ուժեղացնել ճնշումը Չինաստանի վրա մինչև այն պահը, քանի դեռ չի հասել ցանկալի արդյունքին։