4941 դիտում
10:18 28-07-2021
Ստացվում է՝ բանակցային սեղանին կա փաստաթուղթ և իր ցանկալի արդյունքին հասնելու համար Ադրբեջանը սահմանային լարվածություն է հրահրում, պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այսօր հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի հարձակմանն ու այդ մասին ՀՀ ՊՆ հաղորդագրությանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«ՀՀ ՊՆ հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Մոսկվայում նախատեսված բանակցություններ են եղել, սակայն Ադրբեջանը դրանից առաջ հարձակումներ է սկսել սահմանի տարբեր հատվածներում:
«Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»,- նշված է ՊՆ ռելիզում։
Իրականում սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել:
Ստացվում է, որ բանակցությունների սեղանին կա դրված փաստաթուղթ և իր ցանկալի արդյունքին հասնելու համար Ադրբեջանը դիմել է իր հայտնի գործիքակազմին՝ սահմանային լարվածություն, սադրանքներ, լոկալ մարտեր և այլն:
Հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում սահմանի տարբեր հատվածներում առկա իրադրությունը, ինչպես նաև՝ բանակցությունների առարկա փաթեթը, ենթադրելի է, որ ՀՀ զինված ուժերը սահմանի ուժեղացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ են իրականացրել և այս մարտերն ընդհանուր տրամաբանության մեջ սպասելի են եղել:
Դեռ չեմ խոսում հետախուզության, ռազմաքաղաքական իրադրության վերլուծության և իրավիճակի հետագա ընթացքը հուշող այլ գործոնների մասին:
Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին և դիտարկել երկրի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման մասին»:

Նմանատիպ նյութեր
3905 դիտում
22:21 23-09-2018
Թրամփը պատրաստ է ուժեղացնել ճնշումը Չինաստանի վրա, քանի դեռ չի հասել ցանկալի արդյունքին
2693 դիտում
23:28 16-04-2022
Ռազմական թևը պետք է շատ ինտենսիվ պատրաստվի անկանխատեսելի սցենարներին. Արշալույս Մղդեսյան
Այս բաժնից
481 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց