211652_close_icon
views-count3010 դիտում article-date 20:50 23-09-2018

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «Թեժ գիծը» ժամը 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 6 հեռախոսազանգ

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «Թեժ գիծը» ժամը 16:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 6 հեռախոսազանգ: Դրանցից 2 զանգերով քաղաքացիները խնդրել են ճշտել և իրենց հաղորդել այն տեղամասային կենտրոններն ու դրանց գտնվելու հասցեները, որտեղ պետք է իրենք քվեարկեն: Քաղաքացիներից 2-ը դժգոհել են իրենց անուններն իրենց բնակության վայրերից համեմատաբար հեռու ընտրատեղամասերի ընտրացուցակներում ընդգրկելու կապակցությամբ՝ այն դեպքում, երբ իրենց շենքի անմիջապես հարևանությամբ տեղակայված են ընտրական տեղամասեր: Մեկ այլ ահազանգով տեղեկացվել է, որ Արցախի 8 հասցեում գտնվող շենքի հարևանությամբ կայանած է մի ավտոմեքենա, և շենքի բնակիչները նախ մոտենում են ավտոմեքենայում գտնվող անձանց, ապա նոր գնում քվեարկելու: Վերջին՝ 6-րդ ահազանգը վերաբերել է քաղաքացու մտահոգությանը առ այն, որ իր հարևանները, թեպետ երկար տարիներ մշտական բնակություն են հաստատել արտերկրում, սակայն նրանց անունները առկա են եղել ընտրացուցակներում: Ստուգման ենթակա բոլոր ահազանգերով անմիջապես իրականացվել են ստուգումներ, իսկ պարզաբանման ենթակա հարցերին տրվել են մանրակրկիտ պատասխաններ:

Նմանատիպ նյութեր