Երևանի ավագանու ընտրության վերաբերյալ հատուկ խաղադրույքներ Վիվառոյից
Սեպտեմբերի 23-ին Երևանում կկայանա ավագանու ընտրություն, որի արդյունքում մայրաքաղաքը նոր ղեկավար կունենա։ Թավշյա հեղափոխությունից հետո սա առաջին փորձությունն է թե’ ընտրողների, թե’ նոր իշխանությունների համար:
Այս ընտրությունը խոստանում է լինել առանց ընտրակաշառքի և առանց ընտրակեղծիքների:
Պայքարող ուժերը ակտիվ քարոզարշավ են իրականացնում, իսկ հասարակությունը ենթադրություններ անում` թե որ ուժը կհաղթի։
Վիվառո ընկերությունը, միշտ լինելով իրադարձությունների կիզակետում և հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը քաղաքական այս իրադարձության նկատմամբ, սահմանել է հատուկ խաղադրույքներ:
Խաղադրույքները վերաբերում են Երևանի ավագանու անդամության նվազագույն շեմը հաղթահարող քաղաքական ուժերի քանակին, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքացիների թվին:
Ավելացնենք, որ Երևան համայնքի ընտրողների թիվը 848.343 է, իսկ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թիվը` 12: Ավագանու անդամության թեկնածուները 979-ն են, ովքեր պայքարելու են Երևանի ավագանու 65 տեղերի համար:
Վիվառոյի սահմանած խաղադրույքների գործակիցներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ [url=https://m.vivarobet.am/prematch/game/12369447]այստեղ:[/url]