211652_close_icon
views-count6927 դիտում article-date 19:38 21-09-2018

«Այլընտրանք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ

Հարգելի հայրենակիցներ ,գործընկերներ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից 27 տարի անց մեր պետության ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործնական բանալին կարծեք թե գտնված է, այն է՝ ժողովրդավարական գործընթացների հաղթանակն ու ամրապնդումը Հայաստանում, իշխանության վերադարձը նրա իսկական տերերին՝ ՀՀ քաղաքացիներին: Այս պատմական ժամանակահատվածում գտնվում ենք մի հանգրվանում, երբ անցնող ամիսների համազգային հաղթանակներըպետք է իրենց ինստիտուցիոնալ ամրագրումը ստանան, որտեղ վճռական և վերջնական խոսքը կրկին պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Այս համատեքստում կարևոր ենք համարում մեկ օր անց տեղի ունենալիք Երևան քաղաքի ավագանու ընտրությունները, որը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո առաջին խոշոր ընտրություններն են, ուստի, «Այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խումբը գտնում է՝ հաշվի առնելով, որ ա)Հակահեղափոխական և ռևանշիստական ուժերի և նրանց քողարկված ներկայացուցիչների կողմից Երևանի ավագանու ընտրություններում լուրջ արդյունք գրանցելու պարագայում նրանք այդ արդյունքները կօգտագործեն հեղափոխության հռչակած նպատակները վարկաբեկելու և ժողովրդավարական գործընթացները կասեցնելու համար բ) Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական փոփոխությունների հանգուցալուծումը և ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու միակ և անվիճելի ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են և , ելնելով հանգամանքից, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող խորհրդարանական որոշ ուժեր իրենց անթաքույց համաձայնությունն են հայտնել ՀՀԿ այն տեսակետին, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություներ անցկացնելու անհրաժեշտություն չկա, հետևաբար, Երևանի ավագանու ընտրությունները լավ հնարավորություն է վերը նշված ուժերին անվստահություն հայտնելու և ձեր քվեով արտահերթ խորհրդարանական ընտրությունները և, հետևաբար, հեղափոխության վերջնական հաղթանակը մոտեցնելու համար: Ուստի՝ «Այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խումբը կոչ է անում բոլոր երևանցիներինսեպտեմբերի 23-ին ակտիվորեն մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, մերժել որոշ կուսակցությունների կողմից ընտրակաշառքի հնարավոր առաջարկման բոլոր դրսևորումները, վճռական ո´չ ասել Հայաստանի քաղաքացիների հաղթանակը կասկածի տակ դնող քաղաքական որժերին՝ ձայնը տալով թավշյա հեղափոխությունը նախաձեռնած քաղաքական թիմին՝ «Իմ քայլը» դաշինքին: [b]«Այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խումբ[/b]

Նմանատիպ նյութեր