4793 դիտում
16:07 21-09-2018
Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ:
Նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում Արցախի պաշտպանության նախարարն ընդգծեց, որ հրադադարի ռեժիմի որոշակի խախտումներ հակառակորդի կողմից լինում են, սակայն դրանք հիմնականում սահմանափակվում են հրաձգային զենքերից արձակած կրակոցներով:
«Կարելի է ասել խոշոր տրամաչափերով զենքերից ոչ մի խախտում չկա: Աշխատում ենք այդ խախտումներին պատասխան տալ, եթե կա դրա անհրաժեշտությունը: Մենք ամեն մի կրակոցի պատասխան չենք տալիս: Այդ առումով, երբ գտնում ենք, որ անհրաժեշտ է, միայն այդ ժամանակ ենք պատասխան տալիս»,- ընդգծեց Մնացականյանը:
Նա հավելեց, որ հայկական զինված ուժերի սպառազինությունը բավարար է հակառակորդին համարժեք պատասխան տալու համար: «Մենք ունենք տարբեր գործողությունների, տարբեր խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ միջոցներ: Մեր սպառազինությունը միշտ էլ լրացվում է նոր տեսակներով և քանակական, և որակական առումով:
Նմանատիպ նյութեր
14936 դիտում
15:44 07-05-2018
Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է համարում
Այս բաժնից
637 դիտում
22:21 02-05-2024
Բաքուն տրամադրված է Երևանի հետ կարգավորման իրական արդյունքների հասնել․ Բայրամով
571 դիտում
22:08 02-05-2024
Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը
586 դիտում
21:37 02-05-2024
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային